Աղքատության դեմ պայքարող Օքսֆամ միջազգային միավորումը նախաձեռնել է սոցիալական ձեռնարկության հիմնում Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում:Ձեռնարկության կարեւորագույն նպատակն է նվազեցնել համայնքի սոցիալական խոցելիությունը` ձեռնարկության շահագործումից գոյացած շահույթի մինչեւ 40%-ը ուղղելով համայնքային սոցիալական ծրագրերին, հայտնել են կազմակերպությունում:Մասնավորապես, Ակնաղբյուր համայնքում կառուցվել է 900 քմ ընդհանուր տարածքով 3 ջերմոց կաթիլային ոռոգմամբ, երկշերտանի պոլիէթիլենային թաղանթով, որից 200 քմ տարածք ունեցող ջերմոցը հագեցած է նաեւ ինֆրակարմիր ջեռուցման համակարգով: Միեւնույն ժամանակ, Ակնաղբյուր համայնքում փորձարարական ջերմոցների շահագործումից գեներացված փորձը կուտակելու եւ բազմապատկելու նպատակով, Օքսֆամը հիմնում է համայնքային ֆերմերային դպրոց: Այն նպատակ ունի զարգացնելու ֆերմերների (այդ թվում կին) կարողությունները եւ գիտելիքները բանջարային մշակաբույսերի արտադրության, ինչպես նաեւ սածիլների եւ սերմերի վերարտադրության եւ հետագա վաճառքի ոլորտներում:Օքսֆամի կողմից վաղ հիմնադրած կոոպերատիվի անդամներին “Բիզնեսի աջակցման կենտրոնի” հետ համատեղ տրամադրվում են դասընթացներ կառավարման եւ հաշվետվողականության վերաբերյալ, ինչպես նաեւ աջակցություն բերքի սպառման հարցում:Ակնաղբյուր համայնքի ջերմոցային տնտեսությանը կից ֆերմերային դպրոցի եւ համայնքում ձեւավորված սոցիալական ձեռնարկության բացման արարողությանը, որը կայանալու է հուլիսի 3-ին, ներկայացվելու են Օքսֆամի “Ակնաղբյուր” կոոպերատիվի հետ համատեղ իրականացվող այլ ծրագրերը, այդ թվում նաեւ ջերմոցային եւ սառնարանային տնտեսությունների հիմնադրման նախաձեռնությունները: Tweet Դիտում՝ 2082