Երեւան: Մեդիամաքս: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը Թեհրան կատարած այցի ընթացքում քննարկել է Հարավային (Իրան-Հայաստան) երկաթուղու կառուցման հեռանկարները: Մասնավորապես, քննարկվել են նախատեսվող բեռնափոխադրումների ծավալները, Երասխ կայարանի հիմքի վրա նոր լոգիստիկ կենտրոնի կառուցման հնարավորությունները, հայտնել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունում:Մոտ $ 3 մլրդ արժողությամբ «Հայաստանի հարավային երկաթուղի» եւ «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկի մասին հայտարարվեց 2013 թվականի հունվարին, երբ հուշագիր ստորագրվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջեւ: Tweet Դիտում՝ 2923