ՀայՌուսգազարդ-ը շահաբաժիններ չի վճարի

01.07.2013 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը որոշել է շահաբաժիններ չվճարել եւ չբաշխել՝ հաշվի առնելով ընկերության կողմից 2012թ. ընթացքում կրած վնասը՝ 64,9 մլրդ դրամ չափով:

«ՀայՌուսգազարդ»-ի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը կայացել է Երեւանում հունիսի 30-ին:

Ժողովում ընտրվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների Խորհուրդ հետեւյալ կազմով.

1) Վարդան Հարությունյան
2) Նիկոլայ Վասիլյեւ
3) Վալերի Գոլուբեւ
4) Վալերի Իսայան
5) Ելենա Կարպել
6) Արմեն Մովսիսյան
7) Ալեքսանդր Ֆրոլով

Ընկերության Տնօրենների խորհրդի նախագահ է վերընտրվել Վալերի Գոլուբեւը, Տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ՝ Արմեն Մովսիսյանը, Տնօրենների խորհրդի քարտուղար՝ Վահե Ստեփանյանը:

Դիտում՝ 3402

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW