2013-ի հունիսին 2012թ. նույն ամսվա համեմատ գնաճը Հայաստանում կազմել է 6.5% (մայիսին՝ 5.2%), իսկ 2013թ. հունվար-մայիսին սպառողական գները Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 4,1%-ով (հունվար-մայիսը՝ 3.6%): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հունվար-հունիսին արձանագրվել է սպառման ապրանքների 4.7%, պարենամթերքի՝ 4.5%, ոչ պարենային ապրանքների՝ 5.3% եւ ծառայությունների սակագների 2,6% աճ, հաղորդում է Մեդիամաքսը, վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հունիսին արձանագրվել է սպառման ապրանքների 7.8%, պարենամթերքի՝ 9%, ոչ պարենային ապրանքների՝ 4.8% եւ ծառայությունների սակագների 3.4% աճ:2013թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գների ընդհանուր մակարդակը նվազել է 0.1%-ով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.5%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.1%-ով, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.9% հավելաճ:2013թ. հունիսին 2012թ. հունիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 106.5%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 108.7%, ոչ պարենային ապրանքներինը` 104.8%, ծառայությունների սակագներինը` 103.4%, իսկ հունվար-հունիսին 2012թ. հունվար-հունիսի համեմատ` համապատասխանաբար, 104.1%, 104.5, 105.3 եւ 102.6%:2013թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.6% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի` 8.1%, շաքարավազի`1.0% գնանկումով: 2013թ. հունիսին մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի` համապատասխանաբար, 1.5% եւ 1.1% գնանկումը: 2013թ. հունիսին 2012թ. հունիսի համեմատ բենզինի գինը նվազել է 1.5%-ով, իսկ դիզելային վառելիքի գծով գրանցվել է 2.7% գնաճ:Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2013թ. հունիսին մայիսի համեմատ սակագներն աճել են 0.9%-ով, ինչը հիմնականում պայմանավորվել է բուժսպասարկման` 2.8%, տրանսպորտի` 4.5% (կապված օդային տրանսպորտի ծառայությունների սակագների 8.5% թանկացման հետ) ծառայությունների սակագների հավելաճով: Tweet Դիտում՝ 1494