Լրացել է Czech Airlines-ի Հայաստանում գործունեության 10-ամյակը

24.06.2013 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Չեխական ավիաուղիները՝ Czech Airlines-ը, նշել են Երեւանի եւ Պրահայի միջեւ կանոնավոր ավիաչվերթների 10-ամյակը:

10 տարվա ընթացքում ավիաընկերությունը շուրջ 2000 չվերթ է կատարել երկու մայրաքաղաքների միջեւ եւ տեղափոխել ավելի քան 300 հազ. ուղեւոր: Եթե սկզբնական շրջանում շաբաթական իրականացվում էր ընդամենը 2 չվերթ, ապա 2013-ի ամառային սեզոնին ավիաընկերությունը առաջարկել է երթուղու շահագործման պատմության մեջ չվերթների ամենամեծ՝ օրական հաճախականություն, հայտնել են ընկերությունում:

Դեպի Երեւան չվերթները լավ են համակցվում Պրահայից Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպա Czech Airlines-ի չվերթների հիմնական ալիքի հետ, նշել են ընկերությունում:

Դիտում՝ 5392

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW