Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան 2012-ին ապահովել է 65,5%-ի աճ

19.06.2013 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա, հայտնել են կառավարության մամլո ծառայությունում:

Ֆաբրիկան արտադրում է շուկայի ներկայիս պահանջներին համապատասխան տարբեր տեսակի հագուստ: Գործունեության սկզբնական շրջանում ընկերությունը համագործակցել է գերմանական մի քանի պատվիրատու կազմակերպությունների հետ («Լեբեկ», «ՀԲ», «Կուբլեր», «Գրաֆեգգեր», որոնց հետ համագործակցությունը շարունակվում է մինչ օրս), իսկ  հետագայում ընդլայնել է գործունեությունը` 2009 թվականին կնքելով նոր պայմանագիր իտալական «SARTIS» ֆիրմայի հետ: Վերջինիս պատվերով Վանաձորում գործող ֆաբրիկան կարում է տղամարդու եւ կանացի բարձրորակ բաճկոններ` արտադրանքն ամբողջությամբ առաքելով Եվրոպա՝ հիմնականում` Իտալիա:

ՀՀ կառավարության 2010 թ. որոշմամբ՝ կարի ֆաբրիկայի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառվել է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմ, որի ժամկետները երկարաձգվել են մինչ 2013 թ. սեպտեմբերի 29-ը: Ընդհանուր առմամբ, երկարաձգվել են 109.7 մլն դրամ մաքսային արժեքով 59 անուն կարի մեքենաների եւ արտադրությանն անհրաժեշտ 931 միավոր սարքավումների մաքսային ռեժիմները:

Արդյունքում, ընկերությունը 2012թ. միայն «SARTIS» ֆիրմայի պատվերով արտադրել եւ արտահանել է 213.9 մլն դրամի հագուստ: Աճը 2010թ. նկատմամբ, երբ նոր էր սկսվել համագործակցությունը «SARTIS»-ի հետ, կազմել է 3.2 անգամ: Նախորդ տարի, ընդանուր առմամբ, ընկերությունն առաքել է 665.7 մլն դրամի հագուստ, աճը 2011թ. նկատմամբ կազմել է 65.5%:

«Գլորիա»-ն 2013 թ. հունիսի 12-ին կրկին դիմել է ՀՀ կառավարություն` խնդրելով երկարաձգել ներմուծված մեքենասարքավորումների «Ժամանակավոր ներմուծում»  մաքսային ռեժիմի ժամկետները: Ներկայումս ընկերության ներկայացրած ներդրումային ծրագիրը գտնվում է շահագրգիռ պետական մարմինների քննարկման փուլում:

ՀՀ կառավարության կողմից «SARTIS»-ի տրամադրած մեքենասարքավորումների համապատասխան մաքսային ռեժիմի երկարաձգման դեպքում, ըստ ընկերության կողմից ներկայացված ծրագրի, կընդլայնվի արտադրական գործունեւթյունը եւ միայն նշված ծրագրի շրջանակներում 2016թ.  իտալական պատվիրատուին կառաքվի շուրջ 670 մլն դրամի արտադրանք (2013թ.` 420 մլն դրամի դիմաց): Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է տարեցտարի ավելացնել աշխատողների քանակը եւ 2016թ. ներկայիս 550-ի փոխարեն այն հասցնել 1000-ի:

Դիտում՝ 7242
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW