Եկատերինբուրգում մեկնարկել է ՌԵՍՈ-ի ամենամյա ամառային փառատոնը

18.06.2013 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հունիսի 16-ին Եկատերինբուրգում մեկնարկել է ՌԵՍՈ ապահովագրական խմբի ամենամյա փառատոնը` «ՌԵՍՈ խմբի» անդամ ընկերությունների ԱՊՀ երկրներից ժամանած ավելի քան 230 գործակալների, վաճառքների պատասխանատուների եւ ղեկավարների մասնակցությամբ:

6-օրյա փառատոնի ընթացքում կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են ապահովագրական շուկայի խնդիրները, նորարար եւ ոչ ստանդարտ լուծումների մշակումները, տարբեր ապահովագրատեսակների գծով հայտերի կարգավորման գործընթացը, ֆիզիկական եւ իրավաբանական անձ հաճախորդների հետ փոխհարաբերությունների կազմակերպումը, գովազդային քաղաքականության վերաբերյալ ՌԵՍՈ Խմբի ռազմավարությունը եւ այլն, հայտնել են ընկերությունում:

ՌԵՍՈ-ի 10 հոգուց բաղկացած հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է գործակալական ցանցի կառավարման դեպարտամենտի տնօրեն Հակոբ Հակոբյանը: Պատվիրակության կազմում է նաեւ գործակալական դպրոցի տնօրենը, ակտիվ գործակալական խմբերի ղեկավարներ, գործակալներ:

Դիտում՝ 1339
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW