Որո՞նք են «ամենախմող» երկրները

18.06.2013 | 09:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի դինամիկ աճող ալկոհոլային խմիչքների ոլորտը ներկայումս գտնվում է նոր սպառման շուկաների ակտիվ որոնման մեջ:

Ալկոհոլային խմիչքների համաշխարհային շուկայի աճն այսօր հիմնականում ապահովում են Ասիայում կայացող միջին դասը: 2012-ին աշխարհում ալկոհոլային խմիչքների սպառումն աշխարհում աճել է 1.6%-ով (27 մլրդ լիտր), եւ այդ աճի շուրջ 40%-ն ապահովել է Չինաստանը:

Սակայն Չինաստանում ալկոհոլի սպառման 99,9%-ը բաժին է հասնում «բաիջիու» կոչվող ազգային խմիչքին, այնպես որ Չինաստանը տեղ չի գտել Economist-ի կազմած ցանկերում, որտեղ ներկայացվում են լայն միջազգային ճանաչում ունեցող ալկոհոլային խմիչքները մեկ շնչի հաշվով ամենաշատը սպառող երկրները:

Աշխարհի ամենահանրահայտ ալկոհոլային խմիչքը` օղին, ամենաշատն է սպառվում հայրենիքում` Ռուսաստանում: Ռուսաստանը սպառել է 2012-ին աշխարհում արտադրված 4,44 մլրդ լիտր օղուց շուրջ 2 մլրդ լիտրը, ինչը նշանակում է, որ այնտեղ մեկ մարդուն տարեկան բաժին է ընկել 13,9 լիտր օղի:

Համեմատության համար` երկրորդ տեղում այդ ցուցանիշով ԱՄՆ-ն է, որտեղ մեկ շնչի հաշվով օղու տարեկան սպառումը կազմել է ընդամենը 1,9 լիտր:

The Economist-ի վերլուծության մեջ չկա Հայաստանը: Սակայն, եթե առաջնորդվենք Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի հնչեցրած թվերով, վերջին տարիներին հայերը մեկ շնչի հաշվով տարեկան օգտագործում են 15 լիտր օղի, եւ եթե այս թվերը իրական են, ապա մեր երկիրն այդ ցուցանիշով պետք է լիներ համաշխարհային «առաջատարների» շարքում:
 

(աղբյուրը` The Economist)

Դիտում՝ 1639
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW