ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է «Երեկոյան դրամարկղ» ծառայությունը

17.06.2013 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցներին առաջարկում է նոր ծառայություն` «Երեկոյան դրամարկղ»:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, նոր ծառայությունը ենթադրում է  կանխիկ դրամական միջոցների ընդունում եւ վերահաշվարկ, ինչպես նաեւ վերահաշվարկված միջոցները հաճախորդի՝ բանկում բացված բանկային հաշվին մուտքագրում մինչեւ 21.30:

Հաճախորդի կանխիկ դրամական միջոցներն ընդունվում են ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակում աշխատանքային օրերին ժամը 16:30-21:30, շաբաթ օրերին` 9:00-21:30: Հաճախորդի հարմարավետության, ինչպես նաեւ դրամական միջոցների անվտանգ տեղափոխման համար բանկը տրամադրում է նաեւ ինկասացիոն ծառայություն:

«Երեկոյան դրամարկղ»-ի առավելությունն այն է, որ հաճախորդը ապահով պահպանում է իր դրամական միջոցները, անհրաժեշտություն չունի լրացուցիչ պահախցիկ պահելու, ստանում է բանկային ծառայություններից ոչ աշխատանքային ժամերին (16.30-21.30) օգտվելու հնարավորություն:

«Բանկի նոր ծառայությունը թույլ է տալիս ընդլայնել պրոդուկտային շարքը`ստեղծելով որակապես նոր պրոդուկտ: Ծառայությունը կօգնի հաճախորդներին տնտեսել գումարի հանձնման վրա ծախսվող ժամանակը, ինչպես նաեւ կապահովի բացարձակ գաղտնիություն եւ կանխիկի ապահով պահպանում»,-նշել է ՎՏԲ Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 3731
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW