Հունիսի 16-ին Արմենիա հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հյուրը հայտնի գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանն էր: Ներկայացնում ենք որոշ հատվածներ այդ հարցազրույցից:Forbes ամսագրի վարկանիշը՝ Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարներըԱնկեղծ ասած, ինձ դուր այդ վարկանիշը չի գալիս: Կարծում եմ, որ այն վտանգավոր է հասարակության համար, քանի որ հաստատում է «փողը հոտ չունի» սկզբունքը: Այդ ցուցակում ներառված են բազմաթիվ մարդիկ, ովքեր տարբեր կերպ են գումար վաստակել: Հասկանալի է, որ կապիտալիզմի պարագայում փողը համարվում է հաջողությունը գնահատելու շատ հարմար եւ ունիվերսալ տարբերակ: Ինչպես ասվում է մի հին ասացվածքում, «եթե դու այդքան խելացի ես, ինչո՞ւ հարուստ չես»: Բայց միաժամանակ կորում է մի շատ կարեւոր բաղադրիչ. ինչպե՞ս ես հասել այդ հաջողությանը, ի՞նչ ճանապարհով ես գումար վաստակել: Եվ «հարգարժան» Դոնալդ Թրամփը, ով, ըստ իս, լավագույն մոդելը չէ, ավելի հայտնի է, այդ թվում նաեւ Հայաստանում, քան բազմաթիվ պարկեշտ գործարարներ, ովքեր միգուցեեւ չեն վաստակել շատ մեծ գումարներ, բայց եւ սխալ քայլերի չեն դիմել: Իմ անունն այդ ցուցակում ներառելուն արձագանքեցի չեզոք-բացասաբար, քանի որ կարծում եմ, որ այդ վարկանիշն աղավաղված է եւ չի արտացոլում այն, ինչ իրականում տեղի է ունենում Ռուսաստանում: Վարկանիշում մեծաթիվ են կեղծ անունները, շատ են մարդիկ, ովքեր իրենց են վերագրում ուրիշների ակտիվները: Դա սխալ ներկայացում է այն լիդերների, որոնց հետեւից պետք է գնալ: Ինչպես Ռուբեն Վարդանյանը վաստակեց իր առաջին միլիոնը1991թ. աշխատանքի անցա «Տրոյկա Դիալոգ» ընկերությունում: Այն փոքր ընկերություն էր, որի կապիտալը կազմում էր $35 հազ., եւ որն ուներ 4 աշխատակից: Ընկերությունը հիմնել էր ռուսական ծագում ունեցող ամերիկացի Փիթեր Դերբին: Մեկ տարի անց՝ 1992թ., դարձա ընկերության գլխավոր տնօրենը: Սկսեցինք կառուցել նոր ընկերություն՝ զրոյից, եւ առաջին լուրջ գումարը ես աշխատեցի 1994թ., երբ մենք արտասահմանցիների համար ներդրեցինք 2.5 մլն վաուչերներ եւ ստացանք առաջին պարգեւավճարներն ու բոնուսները: Իսկ առաջին միլիոնը վաստակեցի 1996թ.՝ վաճառելով իմ բաժնետոմսերի մի մասը: Այնպես որ, այդ առումով իմ պատմությունը շատ շիտակ է: Ի՞նչ է հարստությունը Ռուբեն Վարդանյանի համարԲարեբախտաբար կամ դժբախտաբար, փողը շատ ունիվերսալ միջոց է կապիտալիստական համակարգում: Սոցիալիզմի ժամանակ բարիքների բաշխման եւ հաջողության գնահատման համակարգերն այլ էին: Փողը ավելի շատ ազատություն է տալիս, եւ ինձ համար մեծ շքեղություն էր հնարավորություն ունենալ օգնել հարազատներիս, ծանոթներիս, ծրագրեր իրականացնել: Իհարկե, փողը ավելի շատ անկախություն է տալիս: Թեեւ ավելանում են նաեւ պարտականությունները. դա մեդալի հակառակ կողմն է: Tweet Դիտում՝ 6650