Արարատբանկը 2014-ին նախատեսում է IPO իրականացնել Լոնդոնում

14.06.2013 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. սեպտեմբերին մենք նախատեսում ենք IPO (Initial public offering, բաժնետոմսերի առաջնային հանրային առաջարկ – խմբ.) իրականացնել Լոնդոնի այլընտրանքային հարթակում, հայտարարել է Արարատբանկի գլխավոր տնօրեն Աշոտ Օսիպյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, դրանով Արարատբանկը կդառնա արտերկրում ցուցակված առաջին հայկական ընկերությունը:

Այսօր Երեւանում բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովին ներկայացնելով կապիտալի շուկայում բանկի ծրագրերը` Աշոտ Օսիպյանն ասել է, որ հաջորդ շաբաթ բանկը կհայտարարի դրամով արտահայտված 3 տարի շրջանառության ժամկետով եւ 13% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերի թողարկման մասին:

Արարատբանկը մինչ օրս հանդես է եկել կորպորատիվ պարտատոմսերի 6 թողարկումներով, որոնցից երկուսը՝ դոլարային: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի ազատ հարթակում շրջանառվում են նաեւ բանկի բաժնետոմսերը:

Բանկը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի կողմից երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է բորսայի լավագույն անդամ:

Դիտում՝ 2880

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW