Արարատբանկը 297 մլն դրամ կուղղի շահաբաժինների վճարմանը
14.06.2013 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արարատբանկ

2012թ. ֆինանսական տարվա արդյունքներով «Արարատբանկ» ԲԲԸ-ն յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց կվճարի անվանական արժեքի 4.65%-ի չափով շահաբաժիններ:
Այսօր Երեւանում Արարատբանկի բաժնետերերի ընդհանուր ժողովում բանկի գլխավոր տնօրեն Աշոտ Օսիպյանը տեղեկացրել է, որ շահաբաժինների վճարմանը բանկը կուղղի 297,019 մլն դրամ, ինչը 10.7%-ով ավել է, քան 2011-ի արդյունքներով շահաբաժինների վճարմանն ուղղված գումարը:
Ներկայացնելով 2012թ. բանկի գործունեության արդյունքները` Աշոտ Օսիպյանը, մասնավորապես, նշել է, որ 2012-ին բանկի ակտիվներն աճել են 29.8%-ով (կազմելով 113 մլրդ 713.1 մլն դրամ), հաճախորդներին տրված վարկերն աճել են 39.8%-ով (53 մլրդ 662 մլն դրամ); պարտավորություններն աճել են 29.1%-ով (97 մլրդ 255.3 մլն դրամ), իսկ զուտ շահույթը՝ 50.5%-ով (3.33 մլրդ դրամ):
2012-ին բանկի ընդհանուր կապիտալն աճել է 34.4%-ով (16.46 մլրդ դրամ), իսկ բանկի հաճախորդների թիվը 2012-ին աճել է 18.6%-ով՝ կազմելով 167 103:
Տեղեկացվել է նաեւ, որ 2012-ին բանկը բացել է 4 նոր մասնաճյուղ, եւ տարեվերջին բանկի մասնաճյուղային ցանցն ընդգրկել է 42 մասնաճյուղ:
Ժողովի շրջանակներում ստորագրվեց նաեւ համաձայնագիր, որով բանկի բաժնետերերից Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Արարատբանկին շնորհեց հաստատող բանկի կարգավիճակ: «Սա, մի կողմից, նշանակում է Արարատբանկի նկատմամբ մեր վստահության աճ, մյուս կողմից՝ Հայաստանի արտահանման խթանում, քանի որ դրանով հեշտանում է բանկի կողմից առեւտրի ֆինանսավորման գործարքների իրականացումը»,- ասել է ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:
Բաժնետերերի ժողովին ներկա ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ Արարատբանկն աչքի է ընկնում ռիսկերի կառավարման արդի համակարգով, վարկային պորտֆելի բարձր որակով, Հայաստանում եւ Արցախում մասնաճյուղերի լայն ցանցով, ինչպես նաեւ կապիտալի շուկայում իր ակտիվությամբ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: