Երեւանում քննարկել են դեղագործության մրցունակության խնդիրները

14.06.2013 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ Դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը:

Այն կազմակերպել էր Հայաստանի Դեղ արտադրողների եւ ներմուծողների միությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի, ՀՀ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի եւ Զարգացման հայկական գործակալության աջակությամբ։ Համաժողովի նպատակն էր ներկայացնել Հայաստանի վերջին դեղագործական ձեռբերումները, քննարկել ընդհանուր խնդիրներ եւ նոր նախագծեր, ինչպես նաեւ նպաստել նոր համագործակցությունների եւ կապերի ստեղծմանը, հայտնել են ԱՄՆ ՄԶԳ երեւանյան գրասենյակից:

Միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 500 բժիշկներ, դեղատնային ցանցերի, տեղական եւ օտարերկրյա դեղագործական ընկերությունների աշխատակիցներ, գիտնականներ եւ փորձագետներ Երեւանից, Հայաստանի տարբեր մարզերից եւ արտերկրից։

Գալիք տարիներին իր «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի տեղական դեղագործական ընկերություններին արտադրությունը պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) պահանջներին համապատասխանեցման, միջազգային ստանդարտների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, որակյալ մասնագետների պատրաստման եւ արտահանման խթանման գործում։

Համաժողովին զուգահեռ անցկացվեց նաեւ «Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ամենամյա  դեղագործական ցուցահանդեսը, որին ներկայացան 20 կազմակերպություններ։

Դիտում՝ 1378
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW