Կարկտահարված համայնքներից ուսանողներին վարձի զեղչեր կտրամադրվեն

12.06.2013 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական է ուղարկել ՀՀ պետական բուհերի ռեկտորներին, որում առաջարկվում է ուսման վարձի զեղչեր կիրառել անցյալ ամիս կարկտահարությունից տուժած համայնքների ուսանողների նկատմամբ:

«Հաշվի առնելով ՀՀ Արմավիրի մարզի 2013թ. մայիսի 12-ի կարկտահարության պատճառով ստեղծված իրավիճակը` առաջարկում եմ նշված մարզի առավել տուժած 22 համայնքների ուսանողների համար կիրառել ուսման վարձի զեղչեր` առավելագույն չափով», - ասել է նախարարն իր նամակում:

ՀՀ Արմավիրի մարզի 2013թ. մայիսի 12-ին կարկտահարությունից առավել տուժել են հետեւյալ 22 համայնքները. Արմավիր, Ալաշկերտ, Արեւիկ, Ամասիա, Արաքս, Ակնալիճ, Արշալույս, Բերքաշատ, Բամբակաշատ, Գետաշեն, Հայկավան, Հուշակերտ, Նալբանդյան, Նոր-Կեսարիա, Նոր Արտագերս, Նոր Արմավիր, Շենիկ, Շենավան, Ջրաշեն, Սարդարապատ, Քարակերտ, Ֆերիկ:

Դիտում՝ 1962

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW