ՀԱՄՀ-ը կմասնակցի հոնգկոնգյան միջազգային զբոսաշրջային էքսպոյին

12.06.2013 | 11:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հունիսի 13-16-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կմասնակցի Հոնգ Կոնգում կայանալիք «ITE & MICE» միջազգային զբոսաշրջային էքսպոյին:

Այս էքսպոն Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են 50 երկրների շուրջ 600 զբոսաշրջային կազմակերպություններ եւ կառավարության ներկայացուցիչներ, հայտնել են հիմնադրամում:  

Այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի շարունակել ասիական շուկայում Հայաստանի ներկայացվածության խթանմանն ուղղված ջանքերը, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատել և նպաստել ներգնա զբոսաշրջության աճին:

ՀԱՄՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հոնգ Կոնգի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկկողմանի զբոսաշրջային շփումները որակապես նոր մակարդակի բարձրացման հնարավորությունները:

Դիտում՝ 2928

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW