Արցախը եւս պատրաստվում է կուտակային կենսաթոշակային համակարգին

12.06.2013 | 10:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հունիսի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի, ինչպես նաեւ առողջապահության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծը եւ այն ուղեկցող օրինագծերը, որոնք խորհրդարանական շրջանառության մեջ են գտնվում օրենսդրական փաթեթի տեսքով։  

Ինչպես հայտնել են Արցախի ԱԺ մամուլի ծառայությունում, կարեւորելով 2014թ. հունվարից ԼՂՀ-ում կուտակային կենսաթոշակների համակարգի անցման անհրաժեշտությունը՝ Արցախի ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գրիգոր Մարտիրոսյանը ներկայացրել է բնակչության կենսաթոշակային ապահովման ասպարեզում առաջարկվող բարեփոխումները եւ դրանց հեռանկարային առավելությունները ներկայումս գործող համակարգի համեմատ։

Դիտում՝ 1760

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW