Հայաստան է մտնում առաջին բյուջետային ավիափոխադրողը

10.06.2013 | 14:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում առաջին եւ խոշորագույն բյուջետային ավիափոխադրող Air Arabia-ն այսօր հայտարարել է, որ ս.թ. օգոստոսի 16-ից կսկսի շաբաթական 2 չվերթ իրականացնել դեպի Երեւան:

Թռիչքները կիրականացվեն Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքի  (ընկերության կենտրոնական գրասենյակն այնտեղ է) օդանավակայանից երեքշաբթի եւ ուրբաթ օրերին առավոտյան ժամը 8:30: Օդանավը Երեւանի Զվարթնոց օդանավակայան կժամանի ժամը 11:15: Հետադարձ թռիչքները Երեւանից կիրականացվեն նույն օրերին ժամը 12:35, իսկ ժամանումը Շարժա նախատեսված է ժամը 15:40, գրում է այսօր ԱՄԷ Albawaba բիզնես-պարբերականը:

«Հայաստանը արագորեն դառնում է պարտադիր այցելության վայր այն զբոսաշրջիկների համար, որոնք ձգտում են տեսնել հարուստ մշակույթ եւ պատմություն՝ ֆանտաստիկ տեսարանների եւ բազմապիսի զբաղմունքների կողքին: Երեւանը ամրապնդում է մեր ուղղությունների արդեն իսկ ձեւավորված ցանցն Արեւելյան Եվրոպայում»,- ասել է Air Arabia-ի գլխավոր տնօրեն Ալի Ադելը:

Երեւան-Շարժա տոմսերի արժեքը դեռ չի բացահայտվում, բայց, հաշվի առնելով, որ Air Arabia-ն բյուջետային ավիափոխադրող է, գները լինելու են ներկայումս առկա առաջարկներից ցածր:

Դիտում՝ 3984
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW