ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը հաղթող է ճանաչվել երեկ Երեւանում կայացած «Երեւան. բիզնես-վազք 2013» վազքի մրցույթ-մարաթոնում:Ընկերության թիմը մասնակցել է 10 կմ էստաֆետային վազքին եւ գրավել առաջին հորիզոնականը, հայտնել են ՌԵՍՈ-ում:Թիմը բաղկացած էր 3 վազորդներից. մասնակցում էին գործակալներ Գեւորգ Բարսեղյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ անձնական ապահովագրության դեպարտամենտի աշխատակից Արմեն Խաչատրյանը: Վազքի ավարտից հետո միջոցառման կազմակերպիչները «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էին բացօթյա խնջույք, որի ընթացքում էլ պաշտոնապես պարգեւատրեցին «ՌԵՍՈ»-ի վազորդներին հուշամեդալներով եւ դեպի Վիեննա ուղեւորությամբ, որտեղ վերջիններս կարող են մասնակցել սեպտեմբեր ամսին անցկացվող միջազգային վազքի մրցույթին:Մրցույթը կազմակերպվել էր Երեւանի քաղաքապետարանի, Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցի եւ Ավստրիական ավիաուղիներ ընկերությունների կողմից: Ծրագրին մասնակցում էին ինչպես անհատներ, այնպես էլ հայկական եւ արտասահմանյան բիզնես ոլորտի առաջատար ընկերություններ: Tweet Դիտում՝ 1581