Վաղը կկայանա «Երեւան. բիզնես-վազք 2013» (Yerevan Business Run-2013) մրցույթը։Այն կազմակերպում են Երեւանի քաղաքապետարանը, Ավստրիական ավիաուղիները, SmartRunning ընկերությունը եւ AIMS–ը (Մարաթոնների եւ վազքի միջազգային միություն)` Royal Tulip Yerevan եւ Best Western Congress հյուրանոցների աջակցությամբ։ Ծրագրի նպատակը առողջ ապրելակերպի խթանումն է: Միեւնույն ժամանակ, քաղաքային տնտեսության մեջ առկա խնդիրների վերաբերյալ կորպորատիվ ընկերությունների իրազեկվածությունը բարձրացնելով՝ ծրագիրը նպատակ ունի նրանց մասնակից դարձնել այդ խնդիրների լուծմանը ։Վազքի մրցույթին մասնակցելու են գործարար ոլորտի, մասնավորապես` սոցիալական կորպորատիվ պատասխանատվության քաղաքականություն իրականացնող ընկերությունները, ինչպես նաեւ այլ հետաքրքրված կազմակերպություններ ու անհատներ: 2012 թվականին առաջին անգամ անցկացված «Երեւան. բիզնես-վազք» մրցույթի արդյունքում հավաքագրված գումարն ուղղվեց մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը։Այս տարի եւս ծրագրից հավաքագրված գումարը նախատեսվում է ուղղել մայրաքաղաքի կանաչ գոտիներից մեկի վերականգնմանը: Հաղթող թիմը կհրավիրվի Վիեննա՝ սեպտեմբերի 5-ին մասնակցելու «Վիեննա. Բիզնես-վազք 2013» մրցույթին: 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կհրավիրվեն ընթրիքի համապատասխանաբար Royal Tulip Grand Hotel Yerevan եւ Best Western Congress Hotel Yerevan հյուրանոցներում: Ցանկացողները կարող են գրանցվել անհատական՝ միջազգային 10կմ, կամ թիմային (3 անձ)՝ 10կմ հերթափոխով, յուրաքանչյուրը 3.3կմ վազքին մասնակցելու համար: Ընկերությունները կարող են ունենալ մեկից ավելի թիմեր:Բիզնես վազքին զուգահեռ՝ անցկացվում է նաեւ America Kids Run 2013 մանկապատանեկան երկու մրցավազք՝ 6-10 եւ 11-14 տարեկան երեխաների մասնակցությամբ: Երեխաների մասնակցությունը անվճար է:Վազքին մասնակցելու համար արդեն գրանցվել են հարյուրից ավելի մասնակիցներ: Մասնակցության հայտ են ներկայացրել Երեւանի քաղաքապետարանը, Հայաստանի Ազգային Մրցունակության Հիմնադրամը, Զվարթնոց օդանավակայանը, Ավստրիական ավիաուղիները, Իմեքս գրուպը, Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը, Ռեսո ապահովագրական ընկերությունը, Նաիրի ապահովագրական ընկերությունը, «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ն, «Ազգային հիփոթեկային ընկերություն» վարկային կազմակերպությունը: Վազքուղի՝Royal Tulip Yerevan հյուրանոց (Աբովյան փողոց) – Հանրապետության հրապարակ (մեկ պտույտ)– Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա՝ (Ամիրյան - Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչեւ Սայաթ-Նովա - Մաշտոցի խաչմերուկ) – Մոսկովյան փողոց (Մոսկվիչկա սուպերմարկետ) – հետադարձ դեպի Սայաթ-Նովա պողոտա (մինչեւ Աբովյան խաչմերուկ) - Աբովյան փողոց – Royal Tulip Yerevan հյուրանոց:Մրցավազքի ժամանակացույց՝Երեխաներ՝ 6-10 տարեկան, սկիզբը 09:20-ին, վազքուղի 500մԵրեխաներ՝ 11-14 տարեկան, սկիզբը 09:35-ին, վազքուղի 1000մՄիջազգային 10կմ վազքի սկիզբը 10:00-ին10կմ հերթափոխ (թիմային) 3 անձ - 3.3կմ, սկիզբը 10:00-ին Tweet Դիտում՝ 3179