«Ծաղկաձոր Մարիոթ» hյուրանոցի աշխատակիցները մաքրել են քաղաքի տարածքը

07.06.2013 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Շրջակա միջավայրի միջազգային օրվա կապակցությամբ այսօր «Ծաղկաձոր Մարիոթ» hյուրանոցի աշխատակազմը մաքրել է Ծաղկաձոր քաղաքի տարածքը:

Առավոտվանից hյուրանոցի աշխատակիցները բաժանվել էին 3 խմբի` Ծաղկաձոր քաղաքի տարբեր հատվածներ մաքրելով աղբից:

Այնուհետեւ «Ծաղկաձոր Մարիոթի» կամավորները վերադարձան հյուրանոց, որտեղ տնօրինությունը նրանց համար պատրաստել էր հատուկ հյուրասիրություն` որպես աշխատանքի գնահատում:

«Ծաղկաձոր Մարիոթը» հատուկ նշանակություն է տալիս շրջակա միջավայրի պահպանության խնդիրներին: Մասնավորապես, հյուրանոցում գործում են ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու հատուկ ծրագրեր:

Դիտում՝ 6960

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW