ՍԵԿՈԴԱՍ եվրոպական բնակարանային ֆեդերացիայի ընդհանուր ժողովը հաստատել է հայաստանյան «Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա» (ԱՍԲԱ) հիմնադրամին՝ որպես ֆեդերացիայի ասոցացված անդամ: Այսպիսով, Հայաստանը հարավ-արեւելյան Եվրոպայի եւ նախկին Խորհրդային Միության երկրներից առաջինը ձեռք բերեց մշտական կարգավիճակ Եվրոպական առաջատար բնակարանային կազմակերպության կողմից, հայտնել են ԱՍԲԱ հիմնադրամում:ՍԵԿՈԴԱՍ-ի նախագահ՝ Կուրտ Էլիասոնը նշել է, որ ՍԵԿՈԴԱՍ-ի համար չափազանց կարեւոր է ընդլայնել անդամակցության շրջանակները` ներգրավելով ոչ միայն Եվրոպական Միության անդամ երկրներին, այլեւ Եվրոպական այն բոլոր երկրներին, որոնք անմիջական հետաքրքրվածություն են ցուցաբերում Եվրոպական Միության քաղաքականության ձեւավորմանը: ՍԵԿՈԴԱՍ եվրոպական ֆեդերացիան ազգային եւ ռեգիոնալ սոցիալական բնակարանային ֆեդերացիաների ցանց է, որը միավորում է հանրային, կամավոր եւ կոոպերատիվ բնակարանային կազմակերպություններին ամբողջ Եվրոպայում: ՍԵՍՈԴԱՍ եվրոպական ֆեդերացիան հիմնադրվել է 1988թ. նպատակ ունենալով խթանելու պատշաճ բնակարանի իրավունքը յուրաքանչյուր անձի համար:«ԱՍԲԱ հիմնադրամի ասոցացված անդամակցությունը ՍԵԿՈԴԱՍԻՆ նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանյան կազմակերպության համար օգտագործելու սոցիալական եւ մատչելի բնակարանների ոլորտում եվրոպական կառույցի հարուստ փորձը: Հանդիսանալով սոցիալական եւ մատչելի բնակարանների եվրոպական ֆեդերացիայի անդամ ԱՍԲԱ-ն էլ ավելի կամրապնդի իր դերը ոլորտում կարողությունների զարգացման, ինչպես նաեւ մասնակցային քաղաքականության զարգացման գործում ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում: Այս անդամակցությունը հիմնադրամին հնարավորություն կընձեռի նաեւ Հայաստանի բնակարանային եւ սոցիալական բնակարանային խնդիրները ներկայացնելու Եվրոպական տարբեր ատյաններում», - նշել են ԱՍԲԱ հիմնադրամում:Հիմնադրամի առաջին նախագծի մասին կարդացեք այստեղ: Tweet Դիտում՝ 3166