ՀՀ կառավարությունը սկսում է ավիացիայի ազատականացման գործընթացը

06.06.2013 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է ՀՀ օդային փոխադրումների բնագավառի ազատականացման հայեցակարգը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը տեղեկացրել է, որ օդային փոխադրումների բնագավառի ազատականացումն իրականացվելու է փուլային տարբերակով:

Նրա խոսքով, կառավարությունը կարեւորում է ազգային ավիափոխադրողի գաղափարը՝ բացառելով “պետական հովանավորչությունը”:

“Այս ամսվա ընթացքում մենք արդեն կհայտարարենք համապատասխան մրցույթ, կորոշվեն երեք ուղիներ, որոնցով կիրականացվեն թռիչքներ, եւ արդյունքում կընտրվեն 3 հայկական ընկերություններ”,- ասել է նա:

Մրցույթի հաղթողները գործունեություն ծավալելու թույլտվություն կստանան մինչեւ 5 տարի ժամկետով:

Դիտում՝ 3419

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW