Հայջրմուղկոյուղին անհիմն զրկել էր սպառողին ջրամատակարարումից

04.06.2013 | 14:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայջրմուղկոյուղին այսօր նախազգուշացվել է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից՝ գերիշխող դիրքը չարաշահելու համար:

Ընկերության հանդեպ վարչական վարույթը նախաձեռնվել էր “Ապակեմեկուսիչ” ընկերության դիմումի հիման վրա, ըստ որի Հայջրմուղկոյուղին իրեն անհիմն զրկել էր ջրամատակարարումից:

Ապակեմեկուսիչ-ին Հայջրմուղկոյուղու կողմից ներկայացվել է 2012թ. մայիս ամսվա ջրի ծախսը, որը կազմել է 1272 խմ, մինչդեռ ընկերության միջին ամսական ծախսը չի գերազանցել 40-50 խմ-ը:

Պարզվել է, որ վերոհիշյալ խնդիրն առաջացել է ցանցում առաջացած վթարի հետեւանքով, սակայն առանց պարզելու վթարի հետեւանքները` Հայջրմուղկոյուղին ապամոնտաժել է ընկերությանը պատկանող հաշվիչը եւ զրկել ջրամատակարարումից:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասել է, որ վարույթի արդյունքում ջրմուղը պարտավորվել է տեղադրել նոր հաշվիչ, վերականգնել ընկերության ջրամատակարարումը սեղմ ժամկետներում, ինչպես նաեւ հետագայում զերծ մնալ նման գործելաոճից:

Դիտում՝ 1208
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai