Զարգացման Բանկն ամփոփեց մանկական մրցույթի արդյունքները

04.06.2013 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նախօրեին Զարգացման Հայկական Բանկում տեղի ունեցավ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Զարգացող հայրենիքն իմ պատկերացմամբ» խորագրով մանկական մրցույթի ամփոփումը եւ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:     

Մրցույթին ներկայացվել էին 41 երեխաների նկարներ: Բոլոր մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայագրեր եւ անակնալ նվերներ, իսկ սահմանված մրցույթային կանոնների համաձայն, բանկի ֆեյսբուքյան էջում առավելագույն հավանություններ հավաքած 3 նկարների հեղինակներն արժանացան դրամական պարգեւների: Երրորդ տեղը զբաղեցրած մասնակցի ծնողները մրցանակը հանձնեցին «Հայ Մայրեր»  ՀԿ-ին:

«Երեխաները մի անգամ եւս ապացուցեցին, թե ինչ պայծառ է հայրենիքն իրենց պատկերացումներում, եւ թող դա եւս մեկ խթան հանդիսանա մեզ` ծնողներիս համար մեր հայրենիքը փոքր-ինչ մոտեցնելու նրանց պատկերացումներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 1865

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW