«Բեկոն Պրոդուկտ» ընկերության «Դոկտոր» ապրանքանիշի մանկական շարքը ճանաչվել է «Տարվա լավագույն մսամթերք մանուկների համար»:Այսօր կայանալիք «Արեգ» մրցանակաբաշխության ընթացքում ընկերությանը կհանձնվի մրցանակ եւ պատվոգիր:«Արեգ» մրցանակաբաշխությունը կազմակերպվում է «Համազգային վստահություն» խորհրդի եւ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախաձեռնությամբ: Մրցանակակիրները որոշվում են երեխաների եւ ծնողների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքների հիման վրա: «Դոկտոր»-ը պատրաստվում է բացառապես տեղական անյուղ մսից, ինչի արդյունքում ապրանքատեսակի յուղայնությունը չի գերազանցում 5-6%-ը, այն դեպքում, երբ եփած երշիկների յուղայնությունը սովորաբար հասնում է մինչեւ 22%-ի:2012թ. «Դոկտոր» ապրանքանիշը սպառողին ներկայացրեց նորույթ ` մանկական նրբերշիկներ, որոնք հարմարեցված են մանկական սննդակարգի չափանիշներին: Tweet Դիտում՝ 3521