Վարչապետը ՀԲ գործադիր տնօրենին ներկայացրել է բարեփոխումների ընթացքը

03.06.2013 | 13:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկին:

Զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ  գյուղատնտեսության, պետական ապարատի եւ տեղական ինքնակառավարման համակարգերում իրականացվող նախագծերի ընթացքն ու դրանց ընդլայնման հնարավորությունները:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է նաեւ Հայաստանի տնտեսության վիճակը եւ իրականացվող բարեփոխումների ընթացքը:  

Ֆրենկ Հիմսկերկը խոստացել է երկկողմ փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ ՀՀ կառավարության նկատառումները ներկայացնել Համաշխարհային բանկի քննարկմանը:

Դիտում՝ 4733

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW