Առէկսիմբանկն առաջարկում է անհատական պահատեղեր

03.06.2013 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արժեքավոր ապրանքների ու փաստաթղթերի ապահով պահպանման նպատակով ամառային արձակուրդների ընթացքում` մինչեւ օգոստոսի 30-ը Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը հաճախորդներին առաջարկում է օգտվել անհատական պահատեղերի ծառայությունից:

Մեկ տարի ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելու դեպքում հաճախորդը որպես նվեր բանկից կստանա VISA Classic կամ MasterCard Standard միջազգային պլաստիկ քարտ` առանց չնվազող մնացորդի եւ տարեկան սպասարկման վճարի` հաճախորդի կողմից նշված արտարժույթով (USD, EURО, RUR, AMD), հայտնել են բանկում:

Բանկի պլաստիկ քարտերի միջոցով քարտապաններին հնարավորություն է տրվում ստանալ զեղչեր ավելի քան 200 սպասարկման կետերում (առեւտրի կենտրոններ, հյուրանոցներ, ապահովագրական ընկերություններ, բժշկական կենտրոններ, ինչպես նաեւ հանգստի եւ զվարճանքների կենտրոններ)` ողջ Հայաստանի տարածքով:

Պահատեղերը կարելի է վարձակալել Բանկի գլխամասային գրասենյակում (Հյուսիսային պողոտա, թիվ 6-10) կամ «Նալբանդյան» մասնաճյուղում (Նալբանդյան փ. 116, 51-41): Վարձակալության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր եւ սոցքարտ:

Դիտում՝ 3149

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW