Արդյունաբերողների միությունը մտահոգված է էներգակիրների թանկացմամբ

30.05.2013 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը (ՀԱԳՄ) դիմել է կառավարությանը էներգակիրների թանկացման հետ կապված բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ համակողմանի քննարկման առաջարկով:

«Տնտեսական զարգացման բնագավառում առանց այդ էլ բազում խնդիրներ ունեցող Հայաստանի համար էներգակիրների գների էական բարձրացումը անխուսափելիորեն կդառնա ճգնաժամային իրավիճակի ստեղծման պատճառ`կապված թողարկվող ապրանքների եւ ծառայությունների ինքնարժեքի կանխատեսելի բարձրացման հետ:

Արդյունքում՝
- լրջորեն կխաթարվեն  տեղական ապրանքարտադրողների հնարավորությունները թե արտաքին եւ թե ներքին շուկաներում;  
- ազգաբնակչության վճարունակ պահանջարկի նվազումը կբերի ներքին շուկայում իրացվող արտադրանքի (ծառայությունների ) համապատասխան նվազման;

- շոշափելիորեն կնվազեն պետբյուջե մուծվող հարկերն ու տուրքերը, բնականաբար, նաեւ սոցիալական ուղղվածություն ունեցող պետական ծախսերը, ինչն էլ կհանգեցնի բնակչության  դժգոհությունների մեծացմանն ու արտագաղթի ավելացմանը:

Ըստ էության, խնդիրը շատ հստակ ձեւակերպում ունի. տարվող տնտեսական քաղաքականության մեջ իրականացնել փոփոխություններ, որոնց նպատակը պետք է լինի  ոչ միայն էներգակիրների գնաճի հետեւանքների մեղմումը հայրենական ապրանքարտադրողների համար,  այլեւ սոցիալական նպատակներին ուղղվող բյուջետային միջոցների համապատասխան աճի ապահովումը:

Գտնում ենք, որ հնարավոր լուծումների շրջանակը կարող է լինել լայն՝ սկսած էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմանն աջակցող քայլերից մինչեւ չափավոր պրոտեկցիոնիզմ»,- ասված է միության դիմումի մեջ:

Դիտում՝ 1331
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW