Մեդիամաքսի «Երեւան. XX դար» գիրքն անվճար հասանելի է iBookstore-ում

30.05.2013 | 11:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա-ընկերության «Երեւան. XX դար» գիրքն անվճար հասանելի է ինտերակտիվ տարբերակով Apple iBookstore հարթակում:

Նախագիծն իրականացվել է Armenian iBooks ֆեյսբուքյան նախաձեռնության աջակցությամբ:

Apple iTunes-ի օգտատերերը կարող են անվճար ներբեռնել «Երեւան. XX դար» գիրքն ավելի քան 50 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Արգենտինայում, Բելգիայում, Հոլանդիայում, Գերմանիայում եւ մի շարք այլ երկրներում, որտեղ կան խոշոր հայկական համայնքներ:

«Երեւան. XX դար» էլեկտրոնային գիրքը էապես տարբերվում է տպագիր տարբերակից` այն համալրված է տեսանյութերով եւ լրացուցիչ ֆոտոշարքերով:

Գրքի տպագիր տարբերակը լույս էր տեսել 2012թ. դեկտեմբերին: Գրքում ներառված են 15 պատմություններ այն շենքերի եւ վայրերի մասին, որոնք մեծ նշանակություն ունեն Երեւանի համար:

Գիրքը ստեղծված է համանուն նախագծի հիման վրա, որն 2012թ. մարտից իրականացվում է Մեդիամաքս-ի կայքում՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր հովանավորությամբ:

Հիշեցնենք նաեւ, որ 2012թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Արմենիա» հեռուստաընկերության պատվերով Մեդիամաքսն իրականացրեց «Երեւան. XX դար» հեռուստատեսային շարքը` բաղկացած 12 հաղորդումներից:

Դիտում՝ 5128
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW