KPMG-ի նախկին ղեկավարներից մեկին սպառնում է 20 տարվա ազատազրկում

29.05.2013 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Աուդիտորական հսկա KPMG-ի նախկին ղեկավարներից մեկը մեղավոր է ճանաչվել ինսայդերական գործարքների մեջ:

Ընկերության նախկին ավագ գործընկեր (senior partner) Սքոթ Լոնդոնը փոխանցում էր ինսայդերական տեղեկատվությունն ընկերոջը, որն այդ տեղեկատվության հիման վրա սպեկուլյացիաներ էր անում բաժնետոմսերի շուկայում:

Սքոթ Լոնդոնի կողմից իրեն մեղավոր ճանաչելու մասին հայտարարությունը տարածվել է երեկ ԱՄՆ լոսանջելեսյան գլխավոր դատախազության կողմից:

Մեկ շաբաթ առաջ իր մեղավորությունն է ճանաչել նաեւ Բադի Շոուն, որին էլ փոխանցում էր գաղտնի տեղեկատվությունը KPMG-ի աշխատակիցը: Շոուն այդ տեղեկատվության օգտագործմամբ աշխատել է շուրջ $1 մլն: Ինսայդերական գործարքներից աշխատած գումարի մի մասը, ինչպես նաեւ թանկարժեք իրեր, այդ թվում՝ $12 000 արժողությամբ Rolex ժամացույց, փոխանցվել է Լոնդոնին:

Սքոթ Լոնդոնը իրեն մեղավոր է ճանաչել KPMG-ի առնվազն 14 հաճախորդ ընկերությունների մասին ինսայդերական տեղեկատվությունն ընկերոջը փոխանցելու մեջ, ինչը լրջորեն վնասել է աուդիտորական ընկերության հեղինակությանը:

50-ամյա Լոնդոնին սպառնում է 20 տարվա ազատազրկում եւ $5 մլն-ի տուգանք, ինչն առավելագույն տույժն է ինսայդերական տեղեկատվության տարածման համար:

Դիտում՝ 1943
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW