Յունիսթրիմը հանել է RURU համակարգով դեպի ԱՊՀ փոխանցումների միջնորդավճարը

24.05.2013 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Միջազգային դրամական փոխանցումների համակարգ Յունիսթրիմը հանել է ռուսաստանյան Beeline-ի բաժանորդների համար RURU վճարային համակարգով դեպի ԱՊՀ եւ Վրաստան երկարժութային փոխանցումների դիմաց գանձվող միջնորդավճարը:

Այսուհետ Beeline բջջային կապի բաժանորդները կարող են RURU համակարգով փոխանցումներ կատարել իրենց բջջային հաշվից Յունիսթրիմի միջոցով առանց միջնորդավճարի, հայտնել են ընկերությունում:

Ծառայությունից կարելի է օգտվել RURU վճարային համակարգի վեբկայքում Android եւ iOS համակարգերի համար նախատեսված հավելվածի կամ SMS-երկխոսության ճանապարհով՝ հաղորդագրություն ուղարկելով 7878 կարճ համարին: Փոխանցման առավելագույն գումարը կազմում է 15 հազ. ռուբլի:

«ԱՊՀ-ն Յունիսթրիմ դրամական փոխանցումների ամենահայտնի ուղղություններից է: Մենք ուրախ ենք, որ RURU վճարային համակարգի հետ միասին մենք կարողացանք առաջարկել մեր հաճախորդներին փոխանցումներ կատարել իրենց բջջային հաշվից հեշտ, արագ եւ առանց միջնորդավճարի»,- ասել է Յունիսթրիմի նախագահ Սուրեն Հայրիյանը:  

Դիտում՝ 4373

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW