Մինչեւ մայիսի 29-ը գովազդային վահանակները պետք է համապատասխանեցվեն օրենքին

24.05.2013 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանը եւ Լեզվի պետական տեսչությունը համատեղ պայքար են սկսում մայրաքաղաքում առկա ոչ հայալեզու գովազդային վահանակների դեմ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին հայտարարել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

Նա տեղեկացրել է, որ քաղաքապետարանը մինչեւ մայիսի 29-ը ժամանակ է տալիս Երեւան քաղաքում գործող բոլոր տնտեսվարող սուբյեկտներին իրենց գովազդային վահանակները «Գովազդի մասին» օրենքի նորմերին համապատասխանեցնելու համար:

«Այս ամսվա սկզբին մենք նախազգուշացրել ենք մայրաքաղաքի տնտեսվարող ավելի քան 5000 սուբյեկտներին, որ մինչեւ մայիսի 29-ը նրանք պարտավոր են ինքնուրույն ապամոնտաժել օրենքին չհամապատասխանող, ոչ հայալեզու վահանակները:

Մայիսի 29-ից մենք Լեզվի պետական տեսչության աշխատակիցների հետ միասին շրջայց ենք սկսելու Կենտրոն համայնքից: Նախազգուշացումն անտեսած տնտեսվարողների վահանակները ապամոնտաժվելու են մեր կողմից»,- ասել է վարչության պետը:

Դիտում՝ 1609

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW