Որքա՞ն գումար է թաքցված «հարկային ապաստարաններում»

23.05.2013 | 10:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Oxfam միջազգային բարեգործական կազմակերպության հետազոտության արդյունքները վկայում են, որ ունեւոր քաղաղաքացիների եկամուտների առնվազն  $18.5 տրիլիոնը թաքցված է աշխարհի տարբեր անկյունների  «հարկային ապաստարաններում», ինչը զրկում է պետություններին մոտ $156 մլրդ հարկային մուտքերից:  

Ինչպես հաղորդում է RBC.ru-ն, գումարի երկու երրորդը՝ ավելին քան  $12 տրիլիոնը, գտնվում է ԵՄ իրավասության ներքո, մասնավորապես՝ Լյուքսեմբուրգում, Անդորայում եւ Մալթայում: Այս երկրները նպաստում են ավելի քան $ 100 մլրդ հարկեր չվճարելուն:

Իսկ «օֆշորային հարստության» մեկ երրորդը կենտրոնացած է Մեծ Բրիտանիայում եւ այդ երկրի հետ կապակցված իրավասություններում:

Oxfam-ում հաշվարկել են նաեւ, որ օֆշորներ տեղափոխած միջոցների ծավալը 2 անգամ գերազանցում է այն գումարը, որն անհրաժեշտ է մարդկանց  «ծայրահեղ աղքատ» խմբից դուրս հանելու համար:  

Ավելի վաղ McKinsey&Co ընկերության նախկին տնտեսագետ Ջեյմս Հենրին նշել էր, որ ունեւոր քաղաղաքացիներն ամբողջ աշխարհով հարկումից  թաքցնում եմ  $21-32 տրիլիոն:

Դիտում՝ 3286

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW