ՀՅԴ-ն մեղադրում է իշխանությանը Հայաստանը Ռուսաստանից էներգետիկ կախվածության մեջ դնելու համար

21.05.2013 | 15:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր մեղադրել է իշխանություններին՝ Հայաստանին Ռուսաստանից էներգետիկ կախվածության մեջ դնելու համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արծվիկ Մինասյանն ասել է, որ ՀՀ ղեկավարությունը վճռական չէ  Ռուսաստանի «հալածիչ» քաղաքականությունը գսպելու հարցում:

«Աբսուրդ է, երբ հայտարարվում է, թե տարածաշրջանում գազի ամենաէժան սակագինը գործում է Հայաստանում: Քանի որ մեր պետությունը իր էներգետիկ հզորությունների 80 %-ից ավելին հանձնել է Ռուսաստանին, պետք է դիտարկել ոչ թե այն, թե սահմանին գազն ի՞նչ գնով է վաճառվում մեզ, այլ թե ի՞նչ գնով է այդ գազը հասնում սպառողներին: Եթե նայեքն այս տեսանկյունից, ապա Հայաստանին գազի ամենաթանկ սակագինն է առաջարկվում: Ավելի թանկ, քան Վրաստանին»,- ասել է պատգամավորը:

Արծվիկ Մինասյանի համոզմամբ, «եթե Ռուսաստանն իր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ կիրառում է գազի սակագնի թանկացումը քաղաքական ճնշումների համար, ապա նման գործընկեր Հայաստանին պետք չէ»:

Դիտում՝ 4351
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW