Ամերիաբանկը այսօր հայտարարել է, որ հանդես կգա նոր առաջարկներով մանրածախ շուկայում` ապահովելով ծառայությունների տրամադրման առավել պարզ ու ճկուն պայմաններ:Ամերիաբանկի մանրածախ բանկային գործառնությունների տնօրեն Արման Բարսեղյանն այսօր ասել է, որ բանկը վերանայել է մանրածախ բանկային ծառայությունների սակագները՝ դրանք առավել մրցունակ դարձնելով: Ամերիաբանկը բարելավել է նաեւ վճարային քարտերի տրամադրման պայմանները՝ միաժամանակ տարանջատելով դեբետային եւ կրեդիտային քարտերը: Արման Բարսեղյանը տեղեկացրել է, որ մայիսի 1-ից Ամերիաբանկը առաջարկում է նոր՝ «Ամերիա» ավանդը, որը հնարավորություն է տալիս կառուցել ավանդը՝ ավանդատուհի համար նախընտրելի պայմաններով: Ամերիաբանկի մանրածախ բանկային գործառնությունների տնօրենի խոսքով, մայիսի 15-ից մինչեւ հունիսի 28-ը բանկը հանդես է գալիս ՓՄՁ-ների վարկավորման հատուկ առաջարկով, որը կոչվում է «Պարզ եւ արագ փաթեթ»: Այն նախատեսված է 5-ից մինչեւ 50 մլն դրամ կամ համարժեք արտարժույթի չափով վարկի պահանջարկ ունեցող փոքր եւ միջին ձեռնարկությունների համար: Արման Բարսեղյանը ասել է, որ ս.թ. մայիսի 22-ից Ամերիաբանկը հանդես է գալու նաեւ ֆիզիկական անձանց խրախուսման «Ուղղորդիր եւ վաստակիր» ծրագրով, որը նախատեսված է բոլոր այն անձանց համար, ովքեր կուղղորդեն ՓՄՁ-ներին Ամերիաբանկ՝ «Պարզ եւ արագ» վարկավորման փաթեթից օգտվելու համար: Tweet Դիտում՝ 1848