Ի՞նչ հաճախականությամբ են գնումներ կատարվում քարտերով

21.05.2013 | 10:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի «Բանկորոշիչ» սոցիոլոգիական հետազոտության տվյալներով, հարցվածների 45%-ը նշել է, որ օգտվում է բանկային քարտերի ծառայությունից:

Հարցվածների 63%-ը նշել է, որ ունի ArCa , 44%-ը`VISA եւ 27%-ը  MasterCard քարտատեսակներ: Հարցվածների 50%-ը ունի միայն մեկ բանկային քարտ, 33%-ը` 2 բանկային քարտ, 12%-ը` 3 քարտ, եւ 5%-ը` 4 եւ ավելի քարտեր:

«Բանկորոշիչ»-ի շրջանակում հարցման մասնակիցներին է ուղղվել նաեւ Banks.am-ի հարցը. «Ի՞նչ հաճախականությամբ ենք գնումներ կատարում քարտերով, այդ թվում՝ ինտերնետում»:  

Հարցվածների 13%-ը ամիսը մեկ անգամ է բանկային քարտի միջոցով գնումներ կատարում խանութում,  7%-ը` շաբաթը մի քանի անգամ, եւ միայն 3%-ը՝ ամեն օր: Ինչ վերաբերվում է ինտերնետից գնումներ կատարելուն, ապա հարցված քարտապանների 6%-ը դա անում է ամիսը մեկ անգամ, իսկ 4%-ը՝ շաբաթը մի քանի անգամ:

Այս տվյալները ստացվել են «Բանկորոշիչ» մոնիթորինգային ծրագրի 7-րդ փուլի հետազոտության արդյունքներով, որն իրականացվել է 2013թ. մարտ ամսին հեռախոսային հարցումների միջոցով: Հարցմանը մասնակցել է 800 մարդ`Երեւանի բնակիչներ:

Ծրագիրը հնարավորություն է տալիս բացահայտել բանկերի վարկանիշները, բանկային համակարգի ընկալումները եւ գնահատել բանկային ծառայությունները: Banks.am-ը առաջիկա օրերին կներկայացնի հետազոտության այլ մանրամասներ:

Դիտում՝ 5006
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW