Միջազգային վարկանիշային գործակալություն Standard & Poor's-ի զեկույցի համաձայն, քաղաքական անորոշությունից բացի, Վրաստանի տնտեսական աճի դանդաղեցումը կապված է առեւտրային բանկերի խիստ պահպանողական քաղաքականության հետ:Ինչպես ասվում է զեկույցում, տնտեսության կայուն եւ ուժեղ աճը պահանջում է կառուցվածքային բարեփոխումներ: Ինչ վերաբերում է Վրաստանին, գործակալությունը նշում է, որ բիզնեսն այդ երկրում դեռ չի կարողանում կողմնորոշվել կառավարության ռազմավարության մեջ, ինչպես նաեւ Աշխատանքային օրենսգրքում եւ «Մրցակցության մասին» օրենքում կատարվող փոփոխություններում:Գործակալության գնահատականով, քաղաքական լարվածությունը Վրաստանում անդրադառնալու է տնտեսական աճի տեմպերի վրա մինչեւ 2013թ. երկրորդ կեսը: Տարվա կեսից երկրում կանգ առած ենթակառուցվածքային նախագծերի մեծամասնությունը կվերսկսվի: Սակայն, ինչպես նշում է գործակալությունը, աճի տեմպերը չեն լինի այնպիսին, ինչպիսին էին վերջին 3 տարիների ընթացքում: Tweet Դիտում՝ 2947