Ինեկոբանկը միացել է INTEL EXPRESS դրամական փոխանցումների համակարգին, որի միջոցով փոխանցումներ են իրականացվում աշխարհի 31 երկրների միջեւ: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, փոխանցման միջնորդավճարը կկազմի փոխանցվող գումարի 2-ից մինչեւ 3 տոկոս: Մեկ փոխանցման առավելագույն սահմանը կախված է փոխանցման երկրի ուղղությունից, իսկ փոխանցումները դեպի Ռուսաստան, Վրաստան եւ մի շարք այլ երկրներ իրականացվում էն առանց գումարային սահմանափակման:Ինեկոբանկն իր հաճախորդներին ընձեռում է տարբեր ուղղություններով դրամական փոխանցումներ իրականացնելու հնարավորություն: Այդ նպատակով բանկը համագործակցում է Հայաստանի տարածքում գործող մի շարք խոշոր միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ, ինչպիսիք են Быстрая почта-ն, Unistream-ը, Money Gram-ը եւ այլ համակարգերը: 2013թ. ընթացքում Ինեկոբանկը իրականացրել է շուրջ 19 000 փոխանցում: Tweet Դիտում՝ 1593