ՀԿԴ-ն ներդրել է դեպոզիտար համակարգի գործունեության նոր մոդել

20.05.2013 | 14:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ) ներդրել է դեպոզիտար համակարգի գործունեության նոր մոդել:

Ինչպես մայիսի 18-ին համակարգի գործարկման արարողության ժամանակ ասել է ՀԿԴ տնօրեն Վահան Ստեփանյանը, բարեփոխումն ուղղված է թողարկողների եւ արժեթղթերի սեփականատերերի սպասարկման բարելավմանը եւ իրավունքների առավել արդյունավետ իրականացմանն ու պահպանմանը, եւ արդյունքում Հայաստանում դեպոզիտար գործունեությունը համապատասխանեցվել է լավագույն միջազգային չափանիշներին, ապահովվել է անվտանգության եւ արդյունավետության առավել բարձր մակարդակ:

«Նոր մոդելի շրջանակում ՀԿԴ-ն՝ նոր հատուկ ծրագրային ապահովման, ինչպես նաեւ համակարգչային եւ անվտանգության կատարելագործված համակարգերի շնորհիվ ապահովելու է Հայաստանում բաժնետիրական ընկերությունների ռեեստրերի կենտրոնացված վարում, արժեթղթերի պահառություն, ինչպես նաեւ բորսայական գործարքների քլիրինգը եւ վերջնահաշվարկը: Ռեեստրի վարման եւ արժեթղթերի պահառության ծառայությունները հաճախորդներին մատուցվելու են հաշվի օպերատորների՝ ՀԿԴ-ի հետ համապատասխան պայմանագրեր կնքած ներդրումային ընկերությունների եւ բանկերի, միջնորդությամբ»,- ասել է Վահան Ստեփանյանը:

Ծառայությունների այդպիսի միջնորդավորումը թողարկողների եւ ներդրողների համար առավել հասանելի կդարձնի դեպոզիտար ծառայությունները Հայաստանի մարզերում, կնպաստի ռիսկերի առավել արդյունավետ կառավարմանը, կհամակարգի վերահսկելիության, ինչպես նաեւ հաճախորդների սպասարկման մակարդակի բարձրացմանը եւ լրացուցիչ մրցակցություն կստեղծի հաշվի օպերատորների միջեւ` հաճախորդների համար կորպորատիվ եւ ներդրումային բանկային ծառայությունների ամբողջական փաթեթների մշակման ոլորտում:

ՀԿԴ-ում գործող հաշվի օպերատորների ցանկը հասանելի է «Հաշվի օպերատորներ» էջում (http://www.nasdaqomx.am/am/account_operators.htm):

Դիտում՝ 5182
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW