Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ նամակ է ուղարկել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին գազի սակագների վերանայման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետը ասել է հետեւյալը. «Նամակում արձանագրվում է, որ Կառավարության սուբսիդավորման չափը կկազմի 30%: Բացի այդ, օժանդակություն կստանան սոցիալապես անապահով ընտանիքները»,- ասել է վարչապետը: Հիշեցնենք, որ Կառավարության շենքի դիմաց ընթանում է բողոքի ակցիա՝ ընդդեմ գազի սակագների բարձրացման: Tweet Դիտում՝ 4732