Մայիսի 15-ին ժամը 23.58-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում:Հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան: Տուժածներ չկան: Նախնական տվյալներով, այրվում է 3-հարկանի շինությունն ամբողջությամբ` 4500քմ մակերեսով:Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 17 մարտական հաշվարկ: Ականատեսների վկայությամբ, այս պահին հրդեհը շարունակվում է:«Սպայկա» ընկերության ներկայացուցիչները Մեդիամաքս-ի հետ զրույցում առայժմ ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից: Tweet Դիտում՝ 2297