HSBC-ն կարող է կրճատել եւս 14 հազ. աշխատակիցների

16.05.2013 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

HSBC-ն հայտարարել է, որ ակտիվների վերակառուցման եւ շահութաբերության բարձրացման ծրագրի շրջանակներում կարող է կրճատել եւս 14 հազ. աշխատակիցների ամբողջ աշխարհով:

Ինչպես հաղորդում է RBC.ru-ն, վկայակոչելով BBC-ին, բանկը նախատեսում է տնտեսել եւս $3 մլրդ իր տարեկան ծախսերից: Ընդ որում, կրճատումների մի քանի փուլերից հետո բանկի աշխատակիցների ընդհանուր թիվը 3 տարիների ընթացքում պետք է կազմի 240-250 հազ. հոգի:

Բանկի գործունեությունը  նախատեսվում է օպտիմիզացնել ասիական արագ աճող շուկաների հաշվին: Բացի այդ, ընկերությունը փակել կամ վաճառել է իր 52 ստորաբաժանումները:

HSBC-ն աշխատում է 84 երկրներում, գրասենյակների քանակն ամբողջ աշխարհով հասնում է 6.9 հազարի:

Դիտում՝ 3390
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW