Ալֆա-Բանկը թույլ է տալիս փոխանցումներ կատարել ՀՀ բանկերի քարտերին
15.05.2013 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://m1.bfm.ru/

Ալֆա-Բանկը գործարկել է «Քարտից քարտ» միջազգային փոխանցումների ծառայությունը, որի շնորհիվ հնարավոր է դարձել դրամական փոխանցումներ կատարել ոչ միայն ռուսաստանյան բանկերի Visa/MasterCard քարտերին, այլեւ Հայաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Բելոռուսիայում, Ղազախստանում եւ Մոլդովայում թողարկված քարտերին:
Ցանկացած բանկի քարտապան մի երկրից կարող է իր մտերմներին դրամական փոխանցում ուղարկել մեկ այլ երկիր` իմանալով միայն ստացողի բանկային քարտի համարը, հաղորդել են բանկում:
Գումարը կարելի է փոխանցել Ալֆա-Բանկի www.alfabank.ru/perevod կայքի կամ էլ «Ալֆա-Քլիք» ինտերնետ բանկի միջոցով: Փողերը ավտոմատ կերպով կփոխանցվեն ստացողի քարտային հաշվին:
Միջազգային փոխանցումներն իրականացվում են ռուսաստանյան ռուբլով եւ ԱՄՆ դոլարով: Մեկ փոխանցման առավելագույն գումարը 75 000 ռուբլի է: ($2500).
Միջազգային փոխանցման միջնորդավճարը կկազմի $1 (30 ռուբլի) +1.5%՝ կախված այն հանգամանքից, թե որ բանկի կողմից են թողարկված ուղարկողի եւ ստացողի քարտերը: Միջնորդավճարի գումարը հաշվարկվում եւ ցուցադրվում է ավտոմատիկ կերպով էկրանի վրա մինչեւ փոխանցումն ուղարկելը: Այսպիսով, հաճախորդը միշտ հստակ գիտի ծառայության արժեքը մինչեւ դրանից օգտվելը:
Ստացողի քարտի վրա դրամական միջոցների փոխանցման ժամկետը մի քանի վայրկյանից մինչեւ մի քանի օր է` կախված ստացող բանկի պայմաններից:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: