ԿԲ-ն գնաճային ռիսկեր է տեսնում վատ եղանակի եւ գազի գնի վերանայման մեջ
15.05.2013 | 11:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


2013թ. մայիսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%, հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում:
2013թ. ապրիլին արձանագրվել է 0.1% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 3.9%՝ գրեթե համընկնելով գնաճի նպատակային ցուցանիշի հետ: ՀՀ ԿԲ գնահատումների համաձայն, մինչեւ երկրորդ եռամսյակի վերջ 12-ամսյա գնաճը կավելանա՝ գտնվելով տատանման թույլատրելի միջակայքի վերին հատվածում, իսկ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ:
Խորհուրդն արձանագրել է, որ համաշխարհային պահանջարկը մնում է ցածր, եւ հիմնական հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում երկրորդ եռամսյակի սկզբին նկատվել են գնանկումային դրսեւորումներ:
Ըստ խորհրդի գնահատականի, կարճաժամկետ հատվածում ակնկալվում է գյուղատնտեսական ապրանքների գների որոշակի աճ, ինչը կչեզոքացնի գնաճի վրա արտաքին հատվածից սպասվող գնանկումային ազդեցությունը:
Միեւնույն ժամանակ, 2013թ. առաջին եռամսյակում ՀՀ տնտեսությունում տնտեսական ակտիվությունը շարունակել է մնալ բավականին բարձր՝ պայմանավորված հիմնականում արդյունաբերության եւ ծառայությունների (հատկապես առեւտրի ծավալների) բարձր աճերով, ինչն էլ այս եռամսյակ եւս ուղեկցվել է մասնավոր սպառման բարձր աճով: Վերջինիս ազդեցությունը ներքին գների վրա հիմնականում մեղմվել է զսպող հարկաբյուջետային քաղաքականությամբ:
Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացումը: Այդ պարագայում գնահատվում է, որ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կպահպանվի 4.0% նպատակային ցուցանիշի շրջակայքում:
Այդուհանդերձ, խորհուրդը գնահատում է, որ կարճաժամկետ հատվածում հնարավոր են գնաճային ռիսկեր՝ կապված վերջին օրերին եղանակային վատ պայմանների՝ գյուղատնտեսության վրա ունեցած ազդեցության եւ էներգակիրների սակագների հավանական վերանայման հետ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: