Յունիբանկը պահպանում է ժամկետային ավանդներով իր առաջատար դիրքը

14.05.2013 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013թ. առաջին եռամսյակի տվյալներով, Յունիբանկի ավանդների ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16%-ով եւ կազմել 117 մլրդ դրամ, որից 107 մլրդ դրամը ժամկետային ավանդներն են, հայտնել են բանկում:

Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցնում ՀՀ բանկային համակարգում ընդհանուր պարտավորություններում ժամկետային ավանդների մասնաբաժնով` 85,3%, ինչպես նաեւ ժամկետային ավանդների ծավալով:

«Դրամական միջոցները Յունիբանկ-ում ավանդադրելիս, հաճախորդները, կախված ավանդների պայմաններից, կարող են օգտվել մուլթիարժութային ռեժիմից, իրականացնել տոկոսների կապիտալիզացիա, համալրել կամ նվազեցնել  ավանդի գումարը: Ընդ որում, բանկն ավանդների համար առաջարկում է բարձր եկամտաբերություն` մինչեւ 13% տարեկան տոկոսադրույք` ՀՀ դրամով ավանդների եւ մինչեւ 8% տարեկան տոկոսադրույք` ԱՄՆ դոլարով ավանդների համար», - նշել են բանկում:

Դիտում՝ 3745

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW