КВН-ի 20 տարվա պատմությունը՝ խաղից մինչեւ բիզնես-դպրոց

09.05.2013 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մայիսի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում հանդիսավոր նշվեց Ուրախների եւ հնարամիտների ակումբի (ՈՒՀԱ/КВН) հայաստանյան լիգայի 20-ամյակը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, միջոցառման կազմակերպիչներին հաջողվեց մեկ բեմահարթակի վրա հավաքել ՈՒՀԱ-ի տարբեր սերունդների հայաստանյան թիմերի ներկայացուցիչների, որոնք, զբաղեցնելով այսօր տարբեր ղեկավար դիրքեր բիզնես եւ պետական  համակարգերում, մեծապես կարեւորեցին ՈՒՀԱ-ի դերը իրենց ներկայիս մասնագիտական աշխատամքում:

Հոբելյանական միջոցառմանը ներկա էին նաեւ «ԵրՄի» ՈՒՀԱ-ի թիմի մասնակիցները` Սբերբանկի փոխնախագահ Գոռ Նահապետյանը եւ  «ՌՈՍԳՈՍՍՍՐԱԽ» ընկերության փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանը:

Ինչպես վերջերս Finparty.ru-ին ասել էր Գոռ Նահապետյանը, ՈՒՀԱ-ն հանդիսանում է իր կյանքի լավագույն բիզնես-դպրոցը: «Այն ներառում է թե թիմային աշխատանքի ու կազմակերպչական տարբեր հարցերի շուրջ բանակցություններ վարելու հմտություններ, թե նախագծային աշխատանքների (սցենար գրելու) փորձառություն, ինչպես նաեւ շատ կարեւոր ունակություն՝ կարճ եւ հստակ ձեւակերպել մտքերը»,-նշել էր Գոռ Նահապետյանը:

«Թիմի գրեթե բոլոր մասնակիցներն այսօր ճանաչված պրոդյուսերներ եւ մեդիամենեջերներ են՝ Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Բայց ֆինանսական ոլորտում հայտնվեցինք միայն ես եւ Գոռ Նահապետյանը»,-Finparty.ru-ին պատմել է Ռաֆայել Մինասբեկյանը: «Խաղալու ընթացքում ձեռք բերված հմտությունները՝ հումորի զգացումը, ռազմավարությունը եւ լիդերությունը, ինձ շատ օգնեցին բիզնեսում: Հատկապես հումորը, առանց որի մեծ կորպորացիայում կարելի է խենթանալ»,- ասել է Ռաֆայել Մինասբեկյանը:

Հոբելյանական միջոցառման մասին պատմող Մեդիամաքս-ի պատրաստած ռեպորտաժը կարող եք ընթերցել այստեղ:

Դիտում՝ 15133

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW