ՀՀ-ն եւ Չեռնոգորիան քննարկում են կրկնակի հարկման բացառումը

07.05.2013 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ Հայաստանը եւ Չեռնոգորիան մտադիր են ակտիվացնել քաղաքական երկխոսությունը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին նա ասել է Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչի հետ համատեղ ասուլիսում:

Կողմերը հույս են հայտնել, որ նախարարի առաջին այցը Հայաստան կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Իգոր Լուկշիչը ասել է, որ Հայաստանն ու Չեռնոգորիան մտադիր են խորացնել համագործակցությունը տարբեր բնագավառներում, այդ թվում՝ տնտեսական:

Մասնավորապես, առաջիկայում նախատեսվում է անցկացնել համատեղ բիզնես-ֆորում: Նաեւ հնարավոր է, որ Էդվարդ Նալբանդյանի պատասխան այցի ժամանակ ստորագրվի կրկնակի հարկման բացառման համաձայնագիր:

Դիտում՝ 3200

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW