Ռոսնեֆտ-ն ու Իտերա-ն դիտարկում են Նաիրիտ-ի արդիականացումը

07.05.2013 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսաստանյան Ռոսնեֆտ եւ Իտերա ընկերությունները ուսումնասիրում են 3 տարի պարապուրդի մատնված «Նաիրիտ» քիմիական գործարանի արդիականացման հնարավորությունը, գրում է այսօր «Վեդոմոստի» թերթը:

Թերթի աղբյուրը Իտերա-ում հաստատել է այդ տեղեկությունները եւ ասել, որ «ընկերությունները ուսումնասիրում են նախագծում մասնակցության տարբեր ձեւաչափեր»:

Նաիրիտի բաժնետոմսերի 90%-ը պատկանում է Rhinoville Property Limited-ին, 10%-ը՝ Հայաստանի կառավարությանը: 1980-ականներին գործարանը զբաղեցնում էր քրորոպրենային կաուչուկի համաշխարհային շուկայի 10-12%-ը, սակայն այժմ այն հայտնվել է սնանկացման եզրին՝ ունենալով $120-130 մլն-ի պարտքեր: Գործարանը կանգնել է 2010թ. ապրիլին՝ գազի գների թանկացման պատճառով: Այն թանկացել էր 1000 մ3-ի դիմաց $54-ից մինչեւ $180, ինչը դարձրեց արտադրությունը ոչ եկամտաբեր, հայտնում էր 2011-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:   

Ռոսնեֆտ-ի նախագահ Իգոր Սեչինը եւ Իտերա-ի փոխնախագահ Գագիկ Մարտիրոսյանը այցելել են Հայաստան ս.թ. ապրիլին: Եթե Ռոսնեֆտ-ի մասնագետները հրապուրիչ համարեն ծրագիրը, կսկսվի վերջիններիս մասնակցության ձեւաչափի քննարկումը:

Դիտում՝ 3290
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW