Ինեկոբանկը պարզաբանել է արտակարգ պատահարը

06.05.2013 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պարզաբանելով մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումներ՝ Ինեկոբանկը պաշտոնապես հայտնել է, որ այսօր առավոտյան ժամը 11.15-ի սահմաններում Աբովյան 18 հասցեով գտնվող մասնաճյուղում վճարում կատարող տղամարդու ձեռքում բանկի աշխատակիցները տեսել են ատրճանակ, ինչի վերաբերյալ ամիջապես տեղյակ են պահել իրավապահ մարմիններին:

Տղամարդը կարճ ժամանակ անց Ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք:

“Տեղեկացնում ենք նաեւ, որ տվյալ անձի կողմից ակնհայտ բռնարարք կամ սպառնացող գործողություն չի իրականացվել: Դեպքի վերաբերյալ եւ տղամարդու անձը հաստատելու ուղղությամբ կատարվում է նախաքննություն, իսկ Ինեկոբանկի Աբովյան 18 մասնաճյուղը գործում է բնականոն ռեժիմով”,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 2433

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW