Մայիսին VEGA-ն կկրկնապատկի Յունիբանկի քարտապանների զեղչը

02.05.2013 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ /

Յունիբանկի զեղչերի եւ արտոնությունների «Մագնիս» ծրագրի գործընկեր VEGA խանութների ցանցը կրկնապատկում է բանկի քարտապաններին տրամադրվող զեղչը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում,  մինչեւ ս.թ. մայիսի 31-ը, ցանկացած գնում կատարելու դեպքում, VEGA-ն 7%-ի փոխարեն Յունիբանկի քարտապաններին կտրամադրի 14% զեղչ:   

«Բանկի կողմից թողարկված քարտերի քանակը գերազանցում է 145 հազարը:  Յունիբանկը մեծ նշանակություն է տալիս հատկապես համաբրենդային ծրագրերի իրականացմանը, որի շրջանակներում, VEGA խանութների ցանցի հետ համատեղ, առաջարկում է արտոնյալ պայմաններով վարկային քարտեր` 0% տարեկան տոկոսադրույքով:  Քարտը նախատեսված է VEGA խանութներում գնումների դիմաց անկանխիկ վճարումներ կատարելու համար», - նշված է բանկի հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 6846

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW